
Սևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 24-ի ժամը 21:25-ից Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է:
Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ դադարեցվել է Սևան քաղաքի Պռոշյան, Օրբելի, Իսահակյան, Սպանդարյան փողոցների, Կարմիր բանակի փողոցի թիվ 46, Շահումյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Բնակիչները, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: