
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանը պատմել է Ուկրաինայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի դաշինքի մասին

Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի եռյակ դաշինքը այսրոպեական է, քանի որ չի համապատասխանում այդ երկրների շահերին: Այս կարծիքը հայտնել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։
«Այս ամենն այնքան արհեստական է: Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ ես չեմ տեսնում հիմնականը՝ փոխգործակցության տնտեսական հիմքը: Դրա վրա կարելի է կառուցել ինչ-որ այլ քաղաքական հարաբերություններ, այդ թվում՝ ռազմական: Չի երեւում գլխավորը»,-հայտարարել է Կելինը՝ հանդես գալով «Ռոսիա-24» ալիքի եթերով:
Նրա խոսքով՝ «կարելի է հայտարարել ցանկացած եռյակ դաշինքի մասին, առավել եւս՝ զանց առնելով մյուս եվրոպական երկրները»: «Բայց ինձ թվում է, որ դա մի այսրոպեական, կոնյունկտուրային, անվտանգության պահանջներին չհամապատասխանող կառույց է»,-նշել է Կելինը:
«Այն ինչ-որ ժամանակ կմնա գիտակցության մեջ, բայց ոչ երկար»,-կանխատեսել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: