Բաժիններ՝

Ռոջեր Ֆեդերերը և Ֆրանչեսկո Տոտտին ցուցադրական հանդիպում կանցկացնեն մայիսի 9-ին

Այս հանդիպումը գրեթե երաշխավորում է շվեյցարացու մասնակցությունն իտալական «Մասթերսին»:

«Մայիսի 9-ին Ֆրանչեսկո Տոտտին և Ռոջեր Ֆեդերերը կանցկացնեն ցուցադրական հանդիպում «Ֆորո Իտալիկոյում», ինչը գրեթե երաշխավորում է շվեյցարացու մասնակցությունն իտալական «Մասթերսին»»,- թվիթերյան իր էջում գրել է իտալացի լրագրող Կիարա Գամբուցան:

Հռոմի «Մասթերսը» տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում, մայիսի 8-15-ը: Ավելի վաղ Ռոջեր Ֆեդերերն ասել էր, որ կարող է բաց թողնել «Ռոլան Գարոսին» նախորդող բոլոր մրցաշարերը:

Ապրիլին Ֆեդերերը Տոտտիին անվանել էր ֆուտբոլի մարմնացում:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» ավագը մասնակցել է Սերիա Ա-ի 9 հանդիպման: Վերջին անգամ նա հայտնվել էր մեկնարկային կազմում սեպտեմբերի 20-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930