Մաթս Հումմելսը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ` 4-ամյա պայմանագրի վերաբերյալ
«Բորուսիայի» ղեկավարությունը խոստացել է մինչև վերջ պայքարել իր ավագի համար:
Երկուշաբթի պարզ դարձավ, որ «Բորուսիայի» ավագը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ` անձնական պայմանագրի վերաբերյալ: Հումմելսի պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարվա համար, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո` գումարած հարկերը, հաղորդում է Bild-ը:
Սպասվում է, որ «Բորուսիան» կառաջարկի ֆուտբոլիստին 30 մլն եվրո: Ավելի վաղ, «մեղուների» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն Sueddeutsche Zeitung տված հարցազրույցում խոստացել էր, որ մինչև վերջ պայքարելու է թիմի ավագի համար.
«Ինչ վերաբերում է Մաթսին, ապա ես նրա համար կպայքարեմ այնպես, ինչպես դեռ չեմ պայքարել ոչ մի ֆուտբոլիստի համար»:
Հումմելսը «Բավարիայի» սան է, բայց մեծահասակների մակարդակում նա անցկացրել է ընդամենը 2 խաղ:
Հումմելսը «Բորուսիա» է տեղափոխվել 2008թ., որի հետ հաղթել է 2 Բունդեսլիգա, Գավաթը և Գերմանիայի Սուպեր գավաթը, ինչպես նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 2012-13թթ. եզրափակիչ:
27-ամյա պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը