Բաժիններ՝

Գիտնականներն անվանել են «Ֆորմուլա 1»-ի բոլոր ժամանակների լավագույն վարորդին

Հետազոտողներն ասում են, որ Խուան Մանուել Ֆանջիոն «Ֆորմուլա 1»-ի բոլոր ժամանակների լավագույն վարորդն է: Ահա թե ինչու:

F1 երկրպագուները, անշուշտ, ունեն իրենց սեփական կարծիքները: Սակայն, ըստ Անգլիայի Շեֆիլդի համալսարանի գիտնականների նոր վիճակագրական վերլուծության, Խուան Մանուել Ֆանջիոն F1-ի պատմության լավագույն վարորդն է:

Չնայած նրան, որ մյուս վարորդները ավելի շատ են զբաղեցրել առաջին հորիզոնականը, հետազոտողները ցուց են տվել, որ լեգենդար արգենտինացի վարորդը, ով 1950-ականներին չորս տարբեր թիմերով հաղթել է հինգ աշխարհի առաջնություններում, որպես վարորդ, ունի շատ ավելի բարձր հատկանիշներ, քան մյուսները:

Իսկ ինչ վերաբերում է լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին, ով ավելի շատ է հաղթանակներ տարել (91), ավելի շատ աշխարհի առաջնություններում է հաղթել (7), քան որևէ այլ F1-ի ավտոարշավորդ, գերմանացին մեծագույնների ցուցակում գրավում է 8-րդ հորիզոնականը:

Ահա «Ֆորմուլա 1»-ի բոլոր ժամանակների լավագույն վարորդների տասնյակը:

1. Խուան Մանուել Ֆանջիո (Արգենտինա)

2. Ալեն Պրոստ (Ֆրանսիա)

3. Ջիմ Քլարկ (Մեծ Բրիտանիա)

4. Աերթոն Սեննա (Բրազիլիա)

5. Ֆերնանդո Ալոնսո (Իսպանիա)

6. Նելսոն Պիկե (Բրազիլիա)

7. Ջեքի Սթյուարտ (Մեծ Բրիտանիա)

8. Միխայել Շումախեր (Գերմանիա)

9. Էմերսոն Ֆիտիպալդի (Բրազիլիա)

10. Սեբաստիան Ֆետել (Գերմանիա)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս