Բաժիններ՝

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք չեմպիոնական խաղը

Վարդին արդեն բաց է թողել 35-րդ տուրում «Սուոնսիի» հետ հանդիպումը (4:0), բայց ֆուտբոլիստը որակազրկվել է ևս մեկ խաղով: Ջեյմին բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը, որտեղ հաղթանակ տանելու դեպքում «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ կհռչակվի Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, հաղորդում է ВВС-ն:

Վարդին հեռացվել էր ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղի ժամանակ: Երկրորդ դեղին քարտը հարձակվողը ստացել էր մրցակցի տուգանայինում սիմուլյացիայի համար:

Մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Լեսթերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում ընթացող «Տոտենհեմից» 7 միավորով:

Մանկունյանցիներին հաղթելու դեպքում «Լեսթերը» ժամանակից շուտ կհռչակվի Անգլիայի առաջնության չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930