Հենրիխ Մխիթարյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար և Դորտմունդի «Բորուսիա»­-ի 27-­ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 24­-ի առթիվ հրապարակում է կատարել «Facebook» սոցիալական ցանցի իր էջում: Մխիթարյանը կիրառել է #ameniangenocide #1915neverforget հեշթեգերը:

«Բորուսիա»­-ի ֆուտբոլիստը տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկար և դրան կցել է նաև կարճ գրառում. «Մեկ ազգ, մեկ սեր»:

Գերմանական Բունդեսլիգայ­ի՝ ապրիլի 23­-ին կայացած 31­-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիա»-­ի կազմում Մխիթարյանի հետ խաղում են ազգությամբ թուրք երկու ֆուտբոլիստներ՝ Նուրի Շահինը (Թուրքիա) և Իլկայ Գյունդողանը (Գերմանիա):

Տեսանյութեր

Լրահոս