Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ մարզիկ

«Կարմիր սատանաների» ավագ Ուեյն Ռունին գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ մարզիկների վարկանիշը: Նրա կարողությունը կազմել է 82 մլն ֆունտ (140 մլն 390 հազար եվրո): Վերջին տարվա ընթացքում Ռունին վաստակել է շաբաթական 300 հազար ֆունտ` ավելացնելով իր կարողությունը 10 միլիոն ֆունտով:

Ֆուտբոլիստը առաջ է անցել թենիսիստներ Էնդի և Ջեյմի Մարեյներից (համատեղ կարողությունը` 58 մլն ֆունտ) և գոլֆիստ Ռորի Մակիլրոյից (56 մլն ֆունտ), հաղորդում է Daily Mail-ը:

Մեծ Բրիտանիայի 10 ամենահարուստ երիտասարդ մարզիկների շարքում են հայտնվել Սերխիո Ագուերոն, Դավիդ Սիլվան, Սամիր Նասրին («Մանչեսթեր Սիթի»), Սեսկ Ֆաբրեգասը, Ռադամել Ֆալկաոն և Էդեն Ազարը («Չելսի»), ինչպես նաև Գարեթ Բեյլը («Ռեալ»):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930