
«Հուսով եմ, որ Զիդանը ևս մի քանի տարի կմարզի «Ռեալը», չնայած Մադրիդում ամեն ինչ կախված է արդյունքից». Լուիշ Ֆիգու

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պոտենցիալի մասին:
«Զիդանը շատ համեստ ու ազնիվ է, նա իսկական պրոֆեսիոնալ է, լավ ընկեր ու «Ռեալի» խորհրդանիշը: Նա հարուստ փորձ ունի և իր մեջ կրում է ակումբի արժեքները: Ես հաճույքով եմ հետևում նրան: Զիդանը միշտ ցանկացել է մարզիչ դառնալ: Հուսով եմ, որ նա ևս մի քանի տարի կմարզի «Ռեալը», չնայած Մադրիդում հաճախ են փոխում մարզիչներին. արդյունքներից շատ բան է կախված:
Կարծում եմ` «Ռեալը» Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորություն ունի, բայց շատ ջանք կպահանջվի: Անկասկած, այս մրցաշրջանի նպատակը Չեմպիոնների լիգան է»,- Ֆիգուի խոսքերը մեջբերում է Marca-ն` հղում կատարելով El Mundo-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը