
Լևոն Արոնյանը 6-րդ անգամ ոչ-ոքի խաղաց Ստավանգերում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 6-րդ անգամ ոչ-ոքի խաղաց Ստավանգերի մրցաշարում:
Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պավել Էլջանովն է: Հիմա Արոնյանը 3 միավորով 6-րդ տեղում է: