Բաժիններ՝

«Ես շատ անգամներ եմ կանգնեցրել Ռոնալդուին». Մանուել Պելեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաղորդել է, որ չի վախենում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

«Ես չեմ վախենում Ռոնալդուից: Ես բազմիցս կանգնեցրել եմ նրան` անկախ նրանից, թե որ ակումբի կազմում է նա հանդես եկել: Այնպես որ, ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ նա կխոցի «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանությունը:

Երբ մարզում էի «Վիլյառեալը», Չեմպիոնների լիգայում ես 4 անգամ հանդիպել եմ «Մանչեսթեր Յունայթեդին». այն ժամանակ Ռոնալդուն խաղում էր «կարմիր սատանաների» կազմում: Եվ յուրաքանչյուր խաղ ավարտվել է 0:0 հաշվով:
Ռոնալդուն հրաշալի ֆուտբոլիստ է, բայց նրան նույնպես հնարավոր է հաղթահարել»,- ասել է մարզիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930