Բաժիններ՝

«Ես երբեք չեմ նվաճել Անգլիայի գավաթը. հուսով եմ, 3-րդ փորձից դա ինձ կհաջողվի». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին հայտարարել է, որ հաստատակամորեն մտադրված է տիտղոսների իր հավաքածուին ավելացնել Անգլիայի գավաթակրի մեդալը:
«Ես խաղացել եմ Անգլիայի գավաթի 2 եզրափակիչներում, բայց դրանք բոլորը թիմի համար ավարտվել են պարտությամբ: Ես երբեք չեմ նվաճել Անգլիայի գավաթը. հուսով եմ, 3-րդ փորձից դա ինձ կհաջողվի անել:

Ով էլ դառնա մեր մրցակիցը եզրափակչում, մեզ համար բարդ կլինի: Մենք կանենք այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի հասնենք հաջողության:

Գավաթը հաղթելը հրաշալի հնարավորություն է մեզ համար: Թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, և այս հաղթանակը նրանց համար ինչ-որ յուրահատուկ բանի սկիզբ կարող է դառնալ»,- ասել է Ռունին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս