«Ցանկանում եմ մի փոքր դադար վերցնել և մտածել». Դիեգո Սիմեոնե
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալից» կրած պարտությունից հետո հրաժարվել է խոսել թիմում իր ապագայի մասին՝ հայտարարելով, որ ցանկանում է դադար վերցնել:
«Ինչ կասեմ Զինեդին Զիդանի մասի՞ն: Նա մարզում է աշխարհի լավագույն 3 ակումբներից մեկը. դա մեծ արտոնություն է մարզչի համար: Այսօր նա հաղթող է, դա փաստ է:
Իմ ապագա՞ն «Ատլետիկոյում»: Հիմա ես չեմ ուզում այդ մասին խոսել: Ես ուզում եմ մի փոքր դադար վերցնել և մտածել: Ուղղակի գնալ տուն, լինել հարազատ մարդկաց հետ, նրանց հետ, ովքեր ինձ միշտ աջակցում են:
Այսպիսի պարտությունները ցավ են պատճառում: Բայց կարիերայում ինձ երբեք հեշտ չի եղել: Ես ետ եմ նայում և կարող եմ ասել, որ 5 տարում՝ Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչը մեծ ձեռքբերում է: Բայց ես չեմ կարող բացարձակ գոհ լինել»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը