«Մենք ուժեղ ենք թե՛ դաշտում, թե՛ հանդերձարանում». Կասիլիասը՝ «Ռեալի» մասին
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին:
Կասիլիասը նշել է, որ շատ կցանկանա, որ «Ռեալի» անունը լիներ բացառապես բոլորի շուրթերին:
«16 տարի առաջ խաղացինք «Վալենսիայի» դեմ, և այդ ժամանակ բոլորը ֆավորիտ էին անվանում մեր մրցակցին, սակայն մենք հաղթանակ տարանք 3:0 հաշվով: Հիմա էլ պատմությունը նույնն է:
Ամեն ինչ միայն դաշտում չի լուծվում: Կարևոր է հոգեբանական վիճակը: Մենք ուժեղ ենք թե՛ դաշտում, թե՛ հանդերձարանում»,- նշել է իսպանացին:
Սիրարփի Աղաբաբյան