Հայաստանը ևս երկու օլիմպիական ուղեգիր նվաճեց աթլետիկայից
Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց եռացատկորդ Լևոն Աղասյանն, ով եռացատկում գրանցեց 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է:
Աղջիկների 200 մետր վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք նվաճեց 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23.16 արդյունքով: Այս ձևում օլիմպիական նորմատիվ է համարվում 23.20-ը:
Մինչ այս Հայաստանը ուներ ևս երկու Օլիմպիական խաղերի ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը և վազորդ Դիանա Խուբեսերյան: Ընդհանուր առմամբ դեռևս 4 աթլետներ ունեն օլիմպիական ուղեգիր: