Կլաուդիո Ռանիերին «Լեսթերի» հետ կստորագրի նոր պայմանագիր՝ կրկնապատկված աշխատավարձով
Տարեկան 2 մլն եվրոն կդառնա 4:
64-ամյա իտալացին պատրաստ է մնալ «Լեսթերում»: Ակումբը իր հերթին, պատրաստ է բարձրացնել Կլաուդիո Ռանիերիի աշխատավարձը, ինչպես գրում է The Telegraph-ը, այն 1.5 կես միլիոն ֆունտից կբարձրանա մինչև 3 մլն ֆունտ (2 մլն եվրոյից մինչև 4):
Բանակցությունները պետք է ավարտվեն մոտակա մի քանի շաբաթների ընթացքում: Մարզչի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու 3 տարվա համար:
«Լեսթերը» պատմական չեմպիոնությունը ձևակերպեց մայիսի 2-ին:
Մրցաշրջանի ավարտից հետո Ռանիերին ճանաչվեց մարզիչների ասոցիացիայի վարկածով լավագույնը և ստացավ Իտալիայի բարձրագույն շքանշանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը