Մեսսին վնասվածք է ստացել
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հոնդուրասի հետ խաղում վնասվածք է ստացել:
Մեսսին չի ավարտել խաղը և փոխարինվել է 64-րդ րոպեին: Մեսսին բախվել է մրցակցի ֆուտբոլիստի հետ և ցավեր է զգացել մեջքի հատվածում:
Մեսսիի վնասվածքը շատ բարդ չէ, սակայն նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ամերիկայի գավաթի առաջին հանդիպմանը:
Արգենտինան առաջին խաղը կանցկացնի հունիսի 6-ին Չիլիի դեմ:
Սիրարփի Աղաբաբյան