Բաժիններ՝

«Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Մադրիդի «Ռեալը» ռեկորդային 11-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբ: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ: Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի հիմնական և ավելացված ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին «սերուցքայինները» (5:3):

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Ռեալ» (Իսպանիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:3)

Գոլեր

1:0 – Սերխիո Ռամոս, 15
1:1 – Յաննիկ Ֆերեյրա-Կարասկո, 79
Չիրացված 11 մետրանոց՝ Անտուան Գրիզման, 48 («Ատլետիկո»)

Վերջին 11 մետանոց հարվածն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս