Բաժիններ՝

«Սիմեոնեն բացառիկ մարզիչ է». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:1, 5:3՝ պենալներով) պատշաճն է հատուցել «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեին:

«Չեմ կարող «Ատլետիկոյի» պարտությունը անվանել վիթխարի: Կարող եմ միայն շնորհավորել Սիմեոնեի թիմին՝ ֆանտաստիկ խաղի կապակցությամբ: Երկու մրցակիցներն էլ դիմացան մինչև վերջ, ոչ մեկը չէր զիջում: Ամեն ինչ որոշեց մեկ 11 մետրանոց հարվածը: Եվ ցանկանում եմ վստահեցնել, որ Սիմեոնեն բացառիկ մարզիչ է, ով արդեն դա ապացուցել է իր կարիերայով:

Գլխավոր եզրակացությունն այս հաղթանակի՞ց: Հաճախ ոգին վարպետությունից ավելի կարևոր է: Ես երջանիկ եմ, որ մենք այսօր ուժեղ էինք ոչ միայն շնորհիվ մեր մակարդակի, այլ նաև բնավորության»,- Զիդանի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս