Սերխիո Բուսկետսը և «Բարսելոնան» պայմանավորվել են նոր պայմանագրի վերաբերյալ
27-ամյա կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո:
Ուրբաթ «Բարսելոնան» հայտարարել է, որ նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության է եկել Բուսկետսի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ. հունիսը և ևս երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն է տալիս: Սերխո Բուսկետսի համար նախատեսված հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո:
Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա առաջիկա օրերին:
Բուսկետսի դեբյուտը «Բարսելոնայի» կազմում տեղի է ունեցել 2008թ., և այդ պահից ի վեր նա մասնակցել է 384 պաշտոնական խաղի:
Կատալոնիայում Բուսկետսը 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է Աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը