Հայաստանի հավաքականը ջախջախեց Գվատեմալային. Մխիթարյանը` հեթ-տրիկի հեղինակ
Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում կայացավ Հայաստան-Գվատեմալա ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Գվատեմալայի ընտրանուն 7:1 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Հանդիպման հաշիվը բացեցին Գվատեմալայի ֆուտբոլիստները: 7-րդ րոպեին Կառլոս Ռուիսը հստակ իրացրեց տուգանային հարվածը: Առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը և Էդգար Մանուչարյանը առաջ մղեցին մեր թիմին: Հանդիպման երկրորդ կեսի մեկնարկում Գեղամ Կադիմյանը խփեց երրորդ և իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում: Այնուհետև երկու փայլուն գոլերի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հեթ-տրիկի հեղինակը Հայաստանի հավաքականի կազմում: Հաջորդ երկու գոլերը իրենց հաշվին գրանցեցին փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը և Զավեն Բադոյանը:
Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, ժամը 7:00-ին), Սալվադորի հավաքականի հետ:
0-1` Կառլոս Ռուիս, 7
1-1` Հենրիխ Մխիթարյան, 39
2-1` Էդգար Մանուչարյան, 45
3-1` Գեղամ Կադիմյան, 50
4-1` Հենրիխ Մխիթարյան, 60
5-1` Հենրիխ Մխիթարյան, 70
6-1` Արթուր Սարկիսով, 73
7-1` Զավեն Բադոյան, 84
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1․ Արսեն Բեգլարյան 3, Վարազդատ Հարոյան 5․ Գաել Անդոնյան 8․ Մարկոս Պիզելլի (11. Արթուր Սարկիսով, 66) 9, Գոռ Մալաքյան (15. Բենիկ Հովհաննիսյան, 74) 10, Տիգրան Բարսեղյան 18․ Հենրիխ Մխիթարյան 19, Հովհաննես Համբարձումյան 20, Լևոն Հայրապետյան 22․ Էդգար Մանուչարյան (17. Արտակ Եդիգարյան, 62) 24, Գեղամ Կադիմյան (23. Արաս Օզբիլիս, 62)
Պահեստայիններ՝ 12․ Գոռ Մանուկյան 16․ Անատոլի Այվազով 2․ Դավիթ Հակոբյան 4․ Տարոն Ոսկանյան 7․ Զավեն Բադոյան 11․ Արթուր Սարկիսով 13․ Կամո Հովհաննիսյան 14․ Սերգեյ Ավագիմյան 15․ Բենիկ Հովհաննիսյան 17․ Արտակ Եդիգարյան 21․ Դավիթ Մանոյան 23․ Արաս Օզբիլիս