Շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունեց «Բերնլիին»:
Վանաձորում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։
«Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Ռունին կարիերան սկսել է «Էվերթոնում», թիմի կազմում անցկացրել է 67 խաղ և դարձել է 15 գոլի հեղինակ, իսկ 2004թ. ամռանը 37 մլն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Շաբաթվա սկզբին տեղեկություն հայտնվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խորհուրդ է տվել Ռունիին փոխել ակումբը:
Metro ամսագիրը նույնպես խոսել է Մխիթարյանի դրական կերպարի մասին: Ըստ ամսագրի՝ Քերինգթոն մարզաբազայում, որտեղ նախաճաշում է Մխիթարյանը, շատ են սիրում նրան: Ըստ ամսագրի՝ մարզաբազայի աշխատակիցները բնութագրում են Մխիթարյանին՝ որպես կատարյալ ջենթլմենի, ով գիտի մի քանի լեզուներ: Աշխատակիցները պնդում են, որ Հենրիխն անում է ամեն ինչ մարզչի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար, նա անընդհատ աշխատում է և մարզվում է իր ուժերի ներածին չափով:
Անգլիայի առաջնության 10-րդ տուրի շրւջանակում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»- «Բարնլի» խաղին անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոորւրինյոն չի հայտավորել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Հրապարակված հայտացուցակում Մխիթարյանը բացակայում է:
«Մեր հավաքականի երկրպագուները թույլ չեն տալիս մեր մարզչին աշխատել: Երկրպագուները դեռևս խաղի մեկնարկային րոպեներին գոռում են «Սուքիասյան, հեռացիր»: Այնպես են անելու, որ ոչ մի մարզիչ չցանկանա հավաքականը գլխավորել: Ինչպես հիմա Վարդան Մինասյանը չի ցանկանում հավաքականի մասին լսել: Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը պետք է բոլորին հաղթի, դա հնարավոր չէ, բայց ցանկալի է: Մեր երկրպագուները փորձանք են դարձել հավաքականի գլխին: Հավաքականի վատ խաղի օբեկտիվ պատճառներ կան»,- Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:
«Մեր երիտասարդական հավաքականն իր հնարավորոթյուններից թույլ հանդես եկավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Ես հետևություններ եմ արել և գլխավոր մարզիչի հետ էլ կքննարկեմ այդ ամենը: Երիտասարդական հավաքականում մենք ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, Հայաստանի առաջնությունում հանդես եկող տաղանդավոր 4-5 ֆուտբոլիստներ չեն հրավիրվել թիմ: Դա արդեն մարզչի թերությունն է: Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ձախողել է մրցաշրջանը»,- Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը:
Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ:
«Ես նշանակում եմ մարզիչ, իսկ մարզիչն ինքն է ընտրում իր մարզչական շտաբը: Պետրոսյանը մարզչական մեծ փորձ է ձեռք բերել անցած տարիների ընթացքում: Նախ ունի «Պրո» արտոնագիր: Նա նաև եղել է մեր հավաքա;կանի առաջատար ֆուտբոլիստ: Կարծում եմ`արդեն ժամանակն է, որ նա դառնա գլխավոր մարզիչ: Արթուր Պետրոսյանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, և հետո հնարավոր է պայմանագիրը երկարաձգվի»,- Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Յուրահատուկը» նշել է, որ իր թիմը վերջին 7 խաղերում ընդամենը 1 պարտություն է կրել: «Ես հաստատ գիտեմ, որ վերջին 7 խաղերում մենք ընդամենը 1 պարտություն ենք կրել: Եվ ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4 հաշվով, քան 4 անգամ՝ 0:1:
«Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի հեռանկարի մասին կարծիքով: Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 4 խաղ ԱՊԼ-ում և վնասվածքի պատճառով չի խաղացել դեկտեմբերի կեսերից:
Մխիթարյանի գործակալը Մինո Ռայոլան է, ով, Հենրիխից բացի, ամռանն «Օլդ Թրաֆֆորդ» է բերել Զլատան Իբրահիմովիչին և Պոլ Պոգբային: Նախորդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:
Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաարժեքավոր բրենդը մարզիկների մեջ: Ֆեդերերի բրենդը գնահատվում է 37 մլն դոլար:
Ռոնալդուին հարցրել են այն ֆուտբոլիստի մասին, ումով ինքն ամենից շատ է հիանում: «Իմ և Լեո Մեսսիի միջև մեծ հարգանք կա, բայց ես չեմ կարող ասել, որ մենք լավ ընկերներ ենք: ԶԼՄ-ներն ուզում են, որպեսզի մեր միջև հակամարտություն լինի, բայց դա այդպես չէ»,- հայտարարել է Ռոնալդուն: Պորտուգալացուց պարզել են նաև, թե որ ֆուտբոլիստի դեմ է իրեն ավելի դժվար եղել խաղալ:
«Հիմա ես անում եմ այն ամենը, ինչ անում էի, երբ մենք հաղթեցինք 10 խաղ անընդմեջ: Այսպիսի անկումներ պատահում են յուրաքանչյուրի հետ: Մարդիկ կարծում են, որ ես կախարդական փայտիկ ունեմ, բայց այդպիսի բան գոյություն չունի ֆուտբոլում: Յուրաքանչյուր թիմ ունենում է լավ և վատ արդյունքներ: Հուսով եմ, դա նորից չի լինի, բայց դա իմ աշխատանքի մի մասն է, և ես ոչինչ չեմ պատրաստվում փոխել»,- Գվարդիոլային է մեջբերում Marca-ն:
Երևանի «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը համալրել են Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղերից իր բացակայության մասին:
«Եթե Դուք հանկարծ հայտնվեք աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, Ձեզ անպայման պետք է Սըր Ալեքսի նման մեկը»,- Ռոնալդուին է մեջբերում Sky Sports-ը:
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մտածում թիմից հեռանալու մասին և մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Ամռանը դորտմունդյան ակումբը մի քանի առաջարկություններ է ստացել գաբոնցու վերաբերյալ, բայց բոլորը մերժել են: Հիմա «Ռեալում» գիտեն, թե ինչի պետք է գնան, որպեսզի ստանան հարձակվողին:
«Ես երբեք չեմ մտածել կարիերայի ավարտի մասին: Նույնիսկ այն բանից հետո, ինչ կորցրեցի չեմպիոնական գոտիներ: Ես կշարունակեմ կռվել, քանի կարող եմ լավ բռնցքամարտ ցուցադրել ռինգում, առողջ եմ և մոտիվացված: Առջևում ես մի քանի հետաքրքիր մենամարտ ունեմ: 2017թ. մարտին կամ ապրիլին Ջոշուայի հետ կայանալիք մենամարտը կլինի մեծագույնը վերջին տարիների ընթացքում»,- ասել է Կլիչկոն:
«Մանչեսթեր Սիթին» անգլիական Լիգայի գավաթի 4-րդ ռաունդում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» 0:1 հաշվով: Այս խաղը դարձավ քաղաքաբնակների համար առանց հաղթանակի 6-րդը բոլոր մրցաշարերում: ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է «Տոտենհեմին» (0:2), և ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» (1:1) և «Սաութհեմփթոնի» հետ (1:1):
Ըստ CalcioMercatoWeb-ի տեղեկության, միլանյան ակումբի չինացի սեփականատերերն ուզում են ձմռանը պայմանավորվել 31-ամյա անգլիացու ձեռքբերման վերաբերյալ և ձևակերպել տրանսֆերը մրցաշրջանի ավարտից հետո: Այդ ընթացքում «Ինտերը» պլանավորում է նոր գլխավոր մարզիչ նշանակել Դիեգո Սիմեոնեին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Յուվենթուս»-ն ու «Միլան»-ը կփորձեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
ԼՂՀ սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Լեհաստանի Կրակով քաղաքում հոկտեմբերի 10-18-ն անցկացված WTKF (ավանդական կարատեդո) աշխարհի 32-րդ առաջնությունում Արցախցի պատանի երկու կարատեիստներ աշխարհի չեմպիոն են դարձել իրենց տարիքային խմբերում։
Մրցակիցները որոշվեցին Դորտմունդի «Բորուսիայի» և Բեռլինի «Ունիոնի» խաղից անմիջապես հետ, որը դորտմունդցիները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում՝ 1:1 (3:0):
«Լիվերպուլի» հետ խաղից հետո Մոուրինիոն քննադատել էր գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորին, իսկ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրենքների համաձայն՝ հանդիպման պաշտոնական ներկայացուցիչների հասցեին արգելված են ցանկացած մեկնաբանությունները:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է չընդգրկվել մանչեսթերյան ակումբի հայտացուցակում, իսկ դրան զուգահեռ՝ Մխիթարյանի հետագա կարիերայի մասին մտածում են իտալացի լրագրողները: