
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Բավարիան» կխաղա «Վոլֆսբուրգի» հետ, Դորտմունդի «Բորուսիան»՝ «Հերտայի»

Տեղի ունեցավ Գերմանիայի գավաթի 3-րդ ռաունդի վիճակահանությունը:
Մրցակիցները որոշվեցին Դորտմունդի «Բորուսիայի» և Բեռլինի «Ունիոնի» խաղից անմիջապես հետ, որը դորտմունդցիները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում՝ 1:1 (3:0):
Բոլոր զույգերը.
«Բորուսիա» Դ – «Հերտա»
«Համբուրգ» – «Քյոլն»
«Շպորտֆրոյնդե Լոտե« – «Մյունխեն-1860»
«Զանդհաուզեն» – «Շալկե»
«Հանովեր» – «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ
«Բավարիա» – «Վոլֆսբուրգ»
«Գրոյտեր Ֆյուրտ» – «Բորուսիա» Մ
«Աստորիա» Վալդորֆ – «Արմինիա»
Բոլոր հանդիպումները տեղի կունենան 2017թ. փետրվարի 7-ին և 8-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը