Հենրիխ Մխիթարյանն ամռանը պայմանավորվել է «Արսենալի» հետ, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» «Բորուսիային» ավելի շատ գումար է առաջարկել
Փողն ամեն ինչ փչացրել է:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող էր հայտնվել «Էմիրեյթսում», այլ ոչ թե՝ «Օլդ Թրաֆֆորդում»: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ֆուտբոլիստը հասել է պայմանավորվածության «Արսենալի» հետ, բայց արդյունքում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» 7.8 մլն եվրոյով շատ գումար է առաջարկել:
Բացի այդ, Միխթարյանին հավաստիացրել են, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նրան ավելի շատ խաղային ժամանակ կհատկացվի, բայց նա դեռ մեկ անգամ է դաշտ դուրս եկել հիմնական կազմում և ընդամենը 104 րոպե է եղել դաշտում: Հոկտեմբերի կեսերին վերականգնվելով վնասվածքից հետո, Հենրիխը դեռ ոչ մի անգամ հայտացուցակում չի հայտնվել:
Մխիթարյանի գործակալը Մինո Ռայոլան է, ով, Հենրիխից բացի, ամռանն «Օլդ Թրաֆֆորդ» է բերել Զլատան Իբրահիմովիչին և Պոլ Պոգբային: Նախորդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը