«Եթե հնարավորություն լինի Ուեյն Ռունիին բերել «Էվերթոն», ես շատ ուրախ կլինեմ». Ռոնալդ Կուման
Տանն Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուին միշտ ուրախ կլինեն ընդունել: «Ռունին մեծ ֆուտբոլիստ է, ով չի ավարտում կարիերան: Ես չգիտեմ, թե ինչպիսին է նրա իրավիճակը: Դա իմ գործը չէ: Իհարկե, եթե հնարավորություն լինի Ռունիին բերել «Էվերթոն», ես շատ ուրախ կլինեմ»,- Կումանին է մեջբերում Sky Sports-ը:
Ռունին կարիերան սկսել է «Էվերթոնում», թիմի կազմում անցկացրել է 67 խաղ և դարձել է 15 գոլի հեղինակ, իսկ 2004թ. ամռանը 37 մլն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Շաբաթվա սկզբին տեղեկություն հայտնվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խորհուրդ է տվել Ռունիին փոխել ակումբը:
Ուեյնի պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված է մինչև 2019թ.: ԱՊԼ-ի 9 տուրերից հետո «Էվերթոնը» գրավում է՝ 6-րդ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 7-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը