
«Մխիթարյանը կարող է լուծել «Մանչեսթեր Յունայթեդի» պրոբլեմները հարձակման մեջ, բայց նրան աջակցություն է պետք». Դիտմար Համան

«Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի հեռանկարի մասին կարծիքով:
Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 4 խաղ ԱՊԼ-ում և վնասվածքի պատճառով չի խաղացել դեկտեմբերի կեսերից:
«Մխիթարյանի հետ կապված իրավիճակը շատ տարօրինակ է: Ես տեսել եմ նրա ֆանտաստիկ խաղը նախորդ մրցաշրջանում, իսկ Մոուրինիոն դերբիից հետո նրան ընդհանրապես դաշտ դուրս չի բերել: Հենրիխին աջակցություն է պետք, բայց ես դա չեմ տեսնում Ժոզեի կողմից: Հետաքրքիր կլինի հետևել իրավիճակի զարգացմանը: Ես գտնում եմ, որ Մխիթարյանն ընդունակ է լուծել թիմի պրոբլեմները հարձակման փուլում»,- Համանին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը