
«Ալաշկերտ»-ը պայմանագրեր է կնքել Կարեն Բարսեղյանի և Արամ Ոսկանյանի հետ

Երևանի «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը համալրել են Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, նրանք պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ 1,5 ական տարի ժամկետով:
Կարեն Բարսեղյանը վերջերս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական ցիկլի ավարտական հատվածում, իսկ Արամ Ոսկանյանը ներկայումս Հայաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի մարզիչն է: Երկու մարզիչներն էլ ունեն մարզչական «PRO» կարգ:
Հաղորդվում է նաև, որ այսօր կեսօրին ալաշկերտցիներն առաջին մարզումն են անցկացրել նորանշանակ մարզիչների ղեկավարությամբ:
Նախորդ շաբաթ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական էր տվել` գավաթի խաղարկության շրջանակում «Փյունիկ»-ից կրած պարտությունից հետո: