
«Ինտերը» մտադիր է ամռանը ձեռք բերել Ռունիին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնվել է «Ինտերի» հետաքրքրությունների շրջանակում:
Ըստ CalcioMercatoWeb-ի տեղեկության, միլանյան ակումբի չինացի սեփականատերերն ուզում են ձմռանը պայմանավորվել 31-ամյա անգլիացու ձեռքբերման վերաբերյալ և ձևակերպել տրանսֆերը մրցաշրջանի ավարտից հետո: Այդ ընթացքում «Ինտերը» պլանավորում է նոր գլխավոր մարզիչ նշանակել Դիեգո Սիմեոնեին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատրաստ է բաց թողնել Ռունիին արդեն հունվարին, քանի որ չի տեսնում նրան հիմնական կազմում:
Ռունիի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2019թ., իսկ շուկայական արժեքը կազմում է 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը