Բաժիններ՝

«Կատարյալ ջենթլմենը, ով մի քանի լեզու գիտի». Ինչպե՞ս են բնութագրում Մխիթարյանին Քերինգթոն մարզաբազայի աշխատակիցները

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2016-2017 թվականների մրցաշրջանը սկսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Անգլիական ակումբի կազմում հայտնվելուց հետո թե՛ երկրպագուները, թե՛ ակումբի աշխատակիցները սկսեցին սիրել Հենրիխին: Մխիթարյանին սիրում է նաև անգլիական մամուլը: Դրա մասին են վկայում մեկը մյուսի հետևից հրապարակվող հոդվածները, որտեղ լրագրողները նախատում են Մոուրինիոյին՝ Մխիթարյանին արժանի կերպով չօգտագործելու համար:

Metro ամսագիրը նույնպես խոսել է Մխիթարյանի դրական կերպարի մասին: Ըստ ամսագրի՝ Քերինգթոն մարզաբազայում, որտեղ նախաճաշում է Մխիթարյանը, շատ են սիրում նրան: Ըստ ամսագրի՝ մարզաբազայի աշխատակիցները բնութագրում են Մխիթարյանին՝ որպես կատարյալ ջենթլմենի, ով գիտի մի քանի լեզուներ: Աշխատակիցները պնդում են, որ Հենրիխն անում է ամեն ինչ մարզչի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար, նա անընդհատ աշխատում է և մարզվում է իր ուժերի ներածին չափով:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը երկար ժամանակ ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ չի հայտնվում մանչեսթերյան ակումբի հայտացուցակում: Դրա հետ կապված՝ երկրպագուները սկսել են սոցիալական ցանցերում իրականացնել բողոքի ակցիաներ՝ #FreeMkhitaryan հեշթեգով:

mxitaryan1

mxitaryanb

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս