Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի կողմից տրվում 7-րդ պատվիրանը՝ մի շնացիր:
Հնազանդությունը քրիստոնեական և մարդկային կյանքի կարևոր և օրհնաբեր առաքինությունն է: Այն կամքի ու ուժի դրսևորում է, որ ընդգծում է հոգու ձգտումը կատարելության ու մտքի իմաստությունը:
Առջևում սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ ներկայացնում ենք ընտանիքի, սիրո և եկեղեցու դերի կարևորության մասին հարցազրույցը ԱՀԹ Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ:
Կյանքը դատարկ ու անիմաստ է առանց սիրո: Մեր ամեն օրը լավ առիթ է՝ սեր տալու և ստանալու համար: Չնայած ոմանք կարծում են դրա ժամանակը միշտ էլ կա, բայց այսօր ու հենց այս պահը լավագույն պահն է՝ Սեր դրսևորելու համար:
Առջևում սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ ներկայացնում ենք ընտանիքի, սիրո և եկեղեցու դերի կարևորության մասին հարցազրույցը ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Արարատ քահանա Օրդոյանի հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 27-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի Լուսարարապետ ՝ ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պարտականություններից։
Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր: Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու […]
Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթում այսպես է սահմանում հավատը. «Հավատը հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը» (Եբրայեցիս 11:1):
Հայոց պատմության մեջ կան դեպքեր և հերոսներ, որոնք երբեք անցյալ չեն դառնա, քանի որ այդ հերոսների ու իրադարձությունների մեջ է դրսևորվում հայ ժողովրդի յուրովի նկարագիրը: Նման պատմական դեմքերից է արևմտահայ ազատագրական պայքարի հերոս, Վանի ինքնապաշտպանության մասնակից, հայտնի գեղանկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը, ով իր կյանքի երիտասարդության շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերեց իր ժողովրդի ազգային ազատագրության գործին:
Քրիստոսին անվանում ենք Փրկիչ և ջանում նմանվել Նրան՝ փորձելով քայլել այն ճանապարհով, որով անցել է Տերը: Սակայն մեր՝ քրիստոնյաներիս Փրկիչը տարբեր է «փրկիչների» այն կերպարից, որ մեր օրերոմ ներկայացվում է դրական լույսի ներքո:
Շուշին պատմական Հայաստանի Արցախ նահանգի Վարանդա գավառի կենտրոնն էր: Հնագույն ժամանակներում տեղի հայ բնակչության համար ծառայել է որպես պաշտպանական ամրություն:
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասսյացոտնի թեմը:
«Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին» (Մատթ 16։18)։ Հենց այս խոսքերն ասաց Քրիստոս Սիմոն Պետրոսին, երբ վերջինս Քրիստոսի այն հարցին, թե «ո՞վ եմ ես», պատասխանեց․ «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ 16։16)։ Եվ Պետրոսը, ինչպես նաև տասներեքերորդ առաքյալ համարվող Պողոս առաքյալը, իրենց հավատքի խոստովանությամբ, եղան այն վեմը, որոնց վրա վեր խոյացավ Քրիստոսի եկեղեցին։
Հաճախ, երբ նեղսրտում ենք աշխարհից և չենք կարողանում մեզ տանջող հարցերի լուծումները գտնել, դիմում ենք Աստծուն՝ աղոթքի միջոցով։ Աղոթքը ի՞նչ է, եթե ոչ երկխոսություն մարդու և Աստծու միջև։
Հայ Առաքելական եկեղեցու բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
Տարեմուտի վերջին և տարեսկզբի առաջին օրերը քրիստոնյայի համար անցնում են լուռ՝ աղոթքի ու պահքի մեջ։ Այժմ գտնվում ենք հենց այդ փուլում՝ պահելով Սուրբ Ծննդյան պահքը, որին հաջորդելու է Սուրբ Ծննդյան Ավետիսը։
Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից ու թշնամանքից. Գարեգին Բ Կաթողիկոս:
Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:
Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
Ո՞րն է մեր կյանքի արժեքը, երբ չենք տեսնում մեր կատարած սխալը, չենք գիտակցում մեղքը։ Ո՞րն է այլևս դառնում մեզ համար շարժառիթ և իմաստ։
Մահվան մասին ճշմարտությունն իմանալը ոչ միայն ազատում է մեզ կրոնական կեղծ գաղափարներից, այլև օգնում է, որ վստահենք ապագայի վերաբերյալ Աստծո տված խոստումներին, այդ թվում՝ մահացածներին հարություն տալու խոստմանը։
Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքում մարդկության համար դարձավ սրբության և կատարելության օրինակ: Սրբությամբ ապրելը քրիստոնյայի համար կյանքի նպատակ լինելուց առավել առաքելություն է:
Մեզանից դեռ շատ առաջ է հնչել այն խոսքը, թե հաղթանակը բոլորինն է, պարտությունը՝ որբ։ Մենք, սակայն, մշտապես հաղթող լինելով, քիչ ենք ունեցել պարտության զգացումը․ այն ծանոթ չէ մեր հոգիներին։