Բաժիններ՝

Հնարավո՞ր է լինել բարի՝ առանց Աստծո

Երբևէ ինքներդ ձեզ հարցրել եք՝ կարո՞ղ ենք լինել բարի ու լավն առանց Աստծո։ Առաջին հայացքից այս հարցի պատասխանն այնքան ակնհայտ է թվում, քանի որ մենք՝ բոլորս, ովքեր քրիստոնյաներ ենք, անկասկած, Աստծո մեջ ենք գտնում բարոյական ամրության ու վճռականության աղբյուրները, որոնցով ի վիճակի ենք լինում ապրել բարոյապես ավելի լավ կյանքով, քան կապրեինք առանց Իրեն։ Սակայն, Քրիստոս չասեց լավ մարդ եղեք, այլ` նմանվեք Ինձ:

Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ հազար անգամ սխալվել եմ, բայց Աստծո հետ ամուր կապի շնորհիվ կարողացել եմ գտնել ճշմարիտ ճանապարհը: Երբ գիտակցել եմ, որ Աստված ինձ հետ է, ես փոխել եմ իմ վերաբերմունքը երևույթների և իրերի նկատմամբ: Աստվածաշունչը խորը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ աստվածային պատվիրանների միջոցով է, որ պետք է առաջնորդվենք, քանզի միայն այդ կերպ է հնարավոր տեսնել բարին ու ազնիվը, ճանաչել Աստծուն ու Նրա կամքը:

Մենք միայն Սուրբ գրքում կարող ենք գտնել ու սովորել, թե որոնք ենք բարոյականության սահմանները, իսկ եթե անգամ խախտել ենք այդ սահմանը անգիտակցաբար, գոնե հիմա արդեն գիտենք, որն է Աստծո կամքը ու չենք կրկնի այն նույն սխալը, որի պատճառով ստիպված ենք եղել գլուխ կախել ու շրջապատի աչքերում վատ մարդու տպավորություն թողնել:

Ի վերջո, այս կյանքում մեր բարոյական ընտրություններն ու որոշումները հավիտենական նշանակություն ունեն, եթե այդ ընտրությունն անում ենք հանուն Քրիստոսի: Մենք հաստատակամորեն կարող ենք այնպիսի բարոյական որոշումներ կայացնել, որոնք դեմ են մեր շահերին ու նույնիսկ կարող են պահանջել ծայրահեղ անձնազոհություն, բայց պետք է գիտակցենք, որ նման արարքները դատարկ ու անիմաստ քայլեր չեն։ Մեր ապրած բարոյական կյանքը գերագույն նշանակություն ունի մեր ու առավել ևս մեր Միակի համար։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031