Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով, ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։
168.am-ի հարցին՝ գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման գները բարձրացել են. 9000-12.000 դրամից բացի, կա նաև 24.000-ը։ Օրինակ, Նորագավիթում, 2.2լ բալոնի համար 24․000 դրամ են վարորդից պահանջել։ Հնարավոր չէ՞, որ այս դեպքում կառավարությունը գին թելադրի, ոչ թե այս կամ այն ընկերությունը, Խաչիկ Սողոմոնյանը պատասխանեց. «Դա դիտվում է՝ որպես բիզնես գործունեություն, և այստեղ գնային հարցը կարգավորվում է մրցակցության հաշվին, և տվյալ վարորդները, որ գիտեն, թե որ կայանում է բարձր, ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, կարող են ընտրել իրենց հարմար տարբերակը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին հրավիրել է հրատապ խորհրդակցություն:
Հուլիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Արցախի հերոսի մայրը՝ երկրում առկա իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան եւ պարզելով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում, արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի նրան ուժով բերման էին ենթարկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հուլիսի 10-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Հուլիսի 13-ին, ժամը 03։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել և Շենգավիթի բաժին են բերել 22-ամյա Արթուր Գ.-ին, որը հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ և 324-րդ հոդվածների մեղադրանքով:
Հուլիսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է անասնակերի բերքահավաքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նախորդ տարվա համեմատ այս տարի անասնապահական տնտեսությունները բավարար չափով անասնակեր կուտակելու հնարավորություն կունենան, քանի որ խիտ բուսածածկույթ է ձեւավորվել ցանովի ու բնական խոտհարքերում, ինչպես նաեւ արոտավայրերում։ Գործի են դրվել բոլոր տեխնիկական, ինչպես նաեւ ավանդական […]
Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։
Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է արձանագրվել: Երիտասարդը, ում մոտ արձանագրվել է կապիկի ծաղիկը, օրերս է վերադարձել Եվրոպայից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Սարի թաղում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 42-ամյա Անուշ Ա.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Սիրելով Քրիստոսին՝ պետք է սովորենք ապրել Քրիստոսի կյանքով։ Եթե Աստծու շնորհի օգնությամբ հասնենք դրան, ապա կհայտնվենք նախանձելի վիճակում։ Մեզ համար գոյություն չունի որևէ տեսակի վախ՝ ո՛չ մահվան հանդեպ, ո՛չ սատանայի, ո՛չ դժոխքի։
Այս տարվա հունիսի 29-ին 168.am-ը Հանրապետությունում ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերի ահագնացող տեմպերով աճի ֆոնին «Ինքնասպանությունները՝ որպես սպառնալիք. ինչո՞ւ են իրավապահ մարմինները թաքցնում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թվերը» վերտառությամբ հրապարակում ներկայացրեց:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին, ժամը 05.40-ին, Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 39-ամյա Մարիա Կ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 15-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Կատարված դեպքի առիթով դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:
Այս պահին ջրասուզակները գործողություններ չեն կատարում ջրի վարարման պատճառով, սակայն որոնողական աշխատանքները շարունակվում են՝ այդ թվում՝ ենթադրյալ այն վայրերում, որտեղ հնարավոր է, կինը այցելած լինի:
ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է։ ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն տարածեց հունիսի 29-ին: Պարզվել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Թավշուտ գյուղի ջրամատակարարումը:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերն էին պետական դավաճանության գործով օրեր առաջ կալանքից ազատված ՀՀ Զինված ուժերի գումարտակի հրամանատարի տեղակալ Տարոն Կարապետյանը և վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
ՀՀ ժողովրդագրական միտումներն անկախացումից հետո հիմնականում եղել են բացասական: 1993թ. սկիզբ առած ժողովրդագրական ճգնաժամը շարունակվում է մինչև հիմա: Անկախացումից մինչև 2000-ականների սկիզբը ծնունդների թիվը նվազել է մոտ 3 անգամ: Թեև ժողովրդագրական ճգնաժամի երկարամյա միտումները պահպանվում են, բայց վերջին տարիների ցուցանիշների չնչին դրական փոփոխություններն անգամ դառնում են քաղաքական շահարկումների թեմա:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի 2021-22 ուսումնական տարվա 25 շրջանավարտներից 20-ն ընդունվել են Հայաստանի Հանրապետության առաջատար բուհեր։