Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Որպես վկա ոչ մի անգամ չեմ հարցաքննվել, դիմել եմ ամեն տեղ, տվել եմ ցուցմունք, որ մեր երեխաները հենց Աբովյանի դիահերձարանում են եղել. Նույնականացված դիերից մեկը իմ որդունն է եղել, անարգել են որդուս դին:
Համաժողովի գլխավոր նպատակներն են՝ բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:
2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է:
Հուլիսի 11-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 34-ամյա Դավիթ Բ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության, խարդախության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
«Թող ես լինեմ վերջին կինը, որը երիտասարդ ամուսին է կորցնում, դա իմ ցանկությունն է, բոլոր իմ հասակակից, ինձանից ավելի երիտասարդ կանանց։ Թող ոչ ոք չունենա այն ճակատագիրը, այն կյանքը, այն ներկան, որը ես եմ ապրում․․․»։
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2022թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների, քրեական վարույթների ուսումնասիրությունը վկայում է, որ կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում, օրինակ` List.am ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ հուլիսի 12-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև՝ ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրք նախարարը ասել է, որ կողմերի բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։ Նախարարը հիշեցրել է, որ այդ ջանքերի շրջանակներում քննարկումներ […]
«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետ Սարգիս Սեդրակյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձավ հացահատիկային կուլտուրաների մշակման և սպառման՝ աշխարհում այս պահին առկա իրավիճակին և Հայաստանի պարենային մարտահրավերներին։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, նշված է.
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, նման կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Պետք չէ հավատալ ու որևէ տվյալ փոխանցել։ Կեղծիք է»։
Հուլիսի 12-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Հուլիսի 12-ին, ժամը 13։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող ՀՀ-ում չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տարածած հաղորդագրությունից:
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Վաղարշապատի բաժնի ծառայողները ահազանգողի նշած վայրում հայտնաբերել էին Էջմիածնի բնակիչ, 1964 թվականին ծնված Մեխակ Թամոյանի դին։ Մարմնին վնասվածքներ կային՝ քերծվածքներ, սալջարդ, արնազեղումներ, կոտրվածքներ և այլն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրության օրն առանձին պարգևավճարներ նախարարությունում չեն ստացել։
44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կրտսեր Պապի ծնվելու մասին։
Ամեն օր չէ, որ iGaming ընկերությունը կարող է հանդես գալ սպորտի մեծանուն կուռքի հետ համագործակցության լուրով։ Դիջիթեյնի պարագայում ՝այսօր հենց այդ օրն է։
Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը բազմաթիվ մասնագետների և քաղաքացիների շրջանում մի շարք հարցեր է առաջացրել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ ի սկզբանե ոչ թե քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին պետք է պարտադրեին անկանխիկ գործարքներ կատարել, այլ դարձնեին դա կամավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։
Հուլիսի 12-ին, ժամը 00։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռ․ Մելիքյան փողոցում այրվում է էլեկտրական ենթակայան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ ստացվեց «Հրազդան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ մահացած վիճակում տեղափոխվել է Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ:
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գործարկվելու է շչակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից՝ հորդորելով չանհանգստանալ:
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, գովազդային վահանակների ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:
Փրկարարները տուժածներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Zil 130» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը: