Վրաստանից ավտոմեքենաների վերարտահանմամբ Հայաստանը 4-րդն է
Վրաստանից թեթև ավտոմեքենաների վերարտահանմամբ Հայաստանը չորրորդն է: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) 2023 թվականի նախնական գնահատականի՝ 2023 թվականին Վրաստանից արտահանվել է 2,126 մլրդ դոլարի ավտոմեքենա (107.898 միավոր), իսկ 2022-ին՝ 905,7 մլն դոլար (79.887 միավոր), ինչը 134,8 տոկոս աճ է նշանակում: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանից մեծ թվով ավտոմեքենաներ են վերարտահանվել հետևյալ երկրներ.
- Ղրղզստան՝ 617,921 միլիոն դոլար (16.831 միավոր),
- Ղազախստան՝ 591,856 միլիոն դոլար (39.896 միավոր),
- Ադրբեջան՝ 437,233 միլիոն դոլար (22.393 միավոր),
- Հայաստան՝ 298,552 միլիոն դոլար (17.337 միավոր),
- Ռուսաստան՝ 67,133 միլիոն դոլար (4966 միավոր):
2023 թվականին Վրաստանը գնել է 3,162 մլրդ դոլարի ավտոմեքենա (209.926 միավոր), ինչը 84,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 2022 թվականին Վրաստան է ներկրվել 1,714 միլիարդ դոլարի (160.281 միավոր) մեքենա։
2023 թվականին Վրաստանը մեքենա է գնել հետևյալ երկրներից.
- ԱՄՆ՝ 1,832 միլիարդ դոլար (147.892 միավոր),
- Ճապոնիա՝ 566,601 միլիոն դոլար (25.263 միավոր),
- Գերմանիա՝ 320,369 միլիոն դոլար (12.662 միավոր),
- Թուրքիա՝ 81,280 մմիլիոն դոլար (2272 միավոր),
- Կորեա՝ 51,559 միլիոն դոլար (3906 միավոր):