Հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքով չվերթների արգելքը չի վերացել

Հայկական գրանցման նիշերով օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքով տարանցիկ չվերթներ իրականացնելու արգելքը չի վերացել. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ հարցը կարգավորելու նպատակով՝ գրություններ են ուղարկվել ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ԻԿԱՕ), օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիային (ԻԱՏԱ) և ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ-ին:

Միևնույն ժամանակ, հայտնում են, որ նշված հարցի վերաբերյալ թուրքական կողմի հետ բանակցություններ չեն եղել:

Հիշեցնենք՝ 2023 թ. մայիսին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան փակում է իր օդային ճանապարհն՝ այդ թվում հայկական կառավարական օդանավերի համար։ Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն, առանց նախօրոք տեղեկացնելու, չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

Ավելի վաղ՝ 2022 թ.հունիսին, Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել էին ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար:

Տեսանյութեր

Լրահոս