Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Այս մասին հուլիսի 7-ին կառավարության նիստում նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ–ից։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 11.07.-15.07.2022թ. Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Ոստիկանությունը որոնում է տեսագրությունում պատկերված անձին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
«Այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ամասիայում շատ ուժեղ ցնցումներ են գրանցվել, բայց, բարեբախտաբար, փլուզումներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Երեկ՝ հուլիսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար:
Հայաստան-Վրաստան սահմանային գոտին մեր ամենաակտիվ օջախն է, այսինքն՝ ավելի հաճախ են այնտեղ լինում երկրաշարժեր։ Այս պահին, մեր գնահատմամբ, հետցնցումային ակտիվություն է։ Առաջին՝ մայր ցնցումը 4,4 մագնիտուդով էր։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը։
Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Իսպիրյանի դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 2021-ի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն աշխատակից Համլետ Ս-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։
62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: Նա հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:
Աշոցքի համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, բարեբախտաբար, իրենց համայնքում ավերածություններ և զոհեր չկան:
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ЗИЛ մակնիշի բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:
Հուլիսի 8-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հուլիսի 10-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա Եվգենիա Էվոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:
Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ գրանցված երկրաշարժից հետո արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին բաժին է ներկայացել 64-ամյա Հասմիկ Ս.-ն, որը հունիսի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից հուլիսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 39-ամյա Վահրամ Ղ.-ն, որը 2019 թ. հունիսի 25-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ, 179-րդ և 178-րդ հոդվածների մեղադրանքով:
Սովոր ենք ասել, թե աղոթելու համար կա հստակ ժամանակ, հստակ արարողակարգ, սակայն մի պահ կանգ առնենք և նայենք, թե ինչպիսին է իրականությունը։ Արդյո՞ք մենք ինքներս իրական կյանքում հատուկ կարգով ենք աղոթում։
Արդ խնդրենք Աստծուն, որ աշխարհին ապաշխարություն տա ու մենք խուսափենք Նրա արդար զայրույթից: Միայն ապաշխարությամբ ու Աստծու պատվիրանների պահպանմամբ է հնարավոր խուսափել Նրա գալիք զայրույթից:
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Անվճար գրատնակների գաղափարը Հայաստանում կյանքի կոչելու համար իրականացվել է ֆոնդհայթայթում՝ յուրաքանչյուր գրատնակ իր հովանավոր ընտանիքն ունի: Տեղադրված գրատնակի ու դրա «ճակատագրի»՝ տեղադրման վայրի, գյուղի, քաղաքի, կառուցի մասին, ինֆորմացիան Լևոնն ու իր մայրը փոխանցում են հովանավորներին, ովքեր էլ հետագայում ցանկության դեպքում կարող են անձամբ գալ Հայաստան ու տեսնել այն՝ թարմացնելով գրապահոցը: