Վրաստանում 300-ից ավելի ապաստան հայցող է գրանցված

Անցած տարվա վերջին երեք ամսվա տվյալներով՝ Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված է 316 անձ, որոնցից ամենաշատը՝ 61-ը, Իրանի, 50-ը՝ Թուրքիայի, 31-ը՝ Ուկրաինայի, 29-ը՝ Պակիստանի, 16-ը՝ Եգիպտոսի և 16-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալներով՝ ապաստան հայցողների թվում կան նաև Բելառուսի, Բանգլադեշի, Հայաստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։

Անցած տարվա վերջին եռամսյակում (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) ապաստան հայցողներից կարգավիճակ է տրվել օտարերկրյա 38 անձանց, որոնց մեծ մասն Ուկրաինայի քաղաքացի է։

ՆԳՆ-ի վիճակագրության համաձայն՝ տվյալ ժամանակահատվածում օտարերկրյա 115 քաղաքացու հայցը մերժվել է։ Նրանց մեծ մասը` 36-ը, Իրանից է, 18-ը՝ Թուրքիայից, 13-ը՝ Լիբանանից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031