Քրեակատարողական ծառայողները կալանավորված անձանց մոտ թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերել
«Արթիկ» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները կալանավորված անձանց մոտից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հունվարի 19-ին ստանալով տեղեկություններ կալանավորված անձ Հ․Հ․-ին «Արթիկ» բժշկական կենտրոն ուղեկցած պահպանության ապահովման բաժնի ծառայողներից, ժամը 12։25-ի սահմաններում Հ․Հ․-ին բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության։
Խուզարկությամբ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս։
Նույն օրը՝ ժամը 13։05-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել ՁՊՎ-ից հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ա․Բ․-ին։
Արդյունքում՝ Ա․Բ․-ի տաբատի գոտու տակից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։
Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։