Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/ կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք

Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդային անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:

Այս մասին նշված է ՀՀ սննդի և անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս