Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը։ Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա, որովհետև մեր նպատակը ոչ թե պարզապես պատասխանատվություն կիրառելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը, օրինապահ վարքագծի խթանումը։
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մեր հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրը ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է․ ՄԻՊ
Դատարանի կողմից վերահաստատվել է Տ. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է ՝ կապված հեղեղումների սեզոնի հետ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Խափանման միջոցը՝ կալանք:
28-ամյա և 30-ամյա երիտասարդները կալանավորվել են։
Մայիսի 28-ին, ժամը 20.40-ին, Երևանի Չարենցի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է (Բ Տիմ. Գ 15)։
Մայիսի 28-ին, ժամը 12.20-ին, Երևանի Թումանյան և Ավագ Պետրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլետը. 24-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 27-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 77-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 27-ամյա վարորդը, 34-ամյա ուղևորը և «ՎԱԶ-21145»-ի 21-ամյա վարորդը, 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ում արձանն ուզում է լինի՝ քաղաքաշինական մեծ սխալ է այդտեղ տեղադրելը: Ազնավուրի արձանը դրվում է մի միջավայրում, որտեղ երկրորդական հրապարակում Հովհ. Թումանյանի, Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի արձաններն են: Դա նշանակում է՝ սևացնում ենք այդ մարդկանց մեծությունն ու հիշողությունը: Չի՛ կարելի այդտեղ անձնավորված արձան դնել: Շառլ Ազնավուրի հրապարակ կա, տուն-թանգարան, թող տանեն, այդտեղ դնեն: Եվ, վերջապես, Շառլ Ազնավուրը հո հայ ժողովրդի միակ դե՞մքը չէ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել Մարիա Ռ.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Կիրովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ և 280-րդ հոդվածների մեղադրանքով:
Արամ Ղազարյանն աչքի ընկավ բանակցելու, մարդկանց հետ շփվելու բարձր կուլտուրայով․ որքան էլ հուզված, վրդովված լինեին բողոքավորները, նա կարողանում էր լեզու գտնել, լսել նրանց, հանդարտեցնել ։
Մայիսի 28-ին, ժամը 21.45-ին, Երևանի Էրեբունի փողոցում իրար են բախվել «Շեվրոլե» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Մազդան» բախվել է կայանված «ԿամԱԶ» աղբատար մեքենային. «Շեվրոլեի» 49-ամյա վարորդը, 54-ամյա ուղևորուհին և «Մազդայի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
«Եթե դատավորը որպես կալանքի հիմք՝ նշում է, որ տիկին Գայանեի արարքը կապված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետ, ակնհայտ էր, որ այդ պայմաններում միջնորդությունը չէր կարող մասնակի բավարարվել ու կալանք տրվել մեկ ամսով, և առնվազն երկու ամիս կալանքի պահանջը պիտի երկու ամսով բավարարվեր: Այսինքն՝ անհասկանալի էր՝ կալանավորման նման հիմքերի դեպքում ինչի՞ են մեկ ամսով տվել կալանքը: Հետագա գործընթացները եկան մեզ ապացուցելու՝ ինչի է այդպես եղել: Այս գործով քննչական մարմինը, դատախազությունն ու դատարանը գործել են միաձուլված, ինչը նշանակում է, որ պատվերը ենթադրաբար եկել է մեկ անձից՝ ՀՀ վարչապետից»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատավոր Չիչոյանը որոշում կայացնելու պահին տեղյակ եղել է, որ այս գործը մեկ շաբաթում ավարտվելու է, հետևաբար՝ 2 ամսով կալանք տալու իմաստ չկար:
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել եմ, այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:
Մայիսի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Տերյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող նախաքննությամբ պարզվել են Իրանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի վերաբերյալ էական հանգամանքներ:
Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը եղել է ավելի վաղ և չի գործել ստանդարտացված սարքեր չլինելու պատճառով, իսկ հիմա, քանի որ ունենք սարքավորումները, որոնք թույլ են տալիս չափել կողային ապակիների լուսաթափանցելիությունը, բնականաբար, կկիրառվի»,- մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
2023 թվականի մայիսի 29-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, Հայաստանի Ժուռնալիստների միության, Երևանի մամուլի ակումբի, Լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Գայանե Թերզյանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու մասին:
Ոմանք իրենց լսածն էին փոխանցում, թե միջադեպը ծագել է մեքենաների մգեցված ապակիների շուրջ, ոմանք էլ նշում էին, որ գյումրեցիները փորձել են հանդարտեցնել ռուս հղի կնոջը ծեծող ամուսնուն, միջամտել են նաև թաղի տղամարդիկ ու պարեկները։
Տելեգրամյան մի քանի ալիքներ այսօր տեսանյութ են հրապարակել, որտեղ պարեկների մասնակցությամբ իրարանցում է, հրմշտոց, լսվում են գոռգոռոցներ։
Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա […]