Բաժիններ՝

Հրաժարական է ներկայացրել Շիրակի ոստիկանապետը․ Վահե Ղազարյանը բավարարել է դիմումը․ Aravot.am

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, մեր տեղեկություններով, ստորագրել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Aravot.am-ի տեղեկություններով, փորձել են համոզել Արամ Ղազարյանին ՝ շարունակելու պաշտոնավարումը Շիրակի մարզում, սակայն նա չի ցանկացել։

Նշենք, որ Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնեց 2020 թվականի դեկտեմբերի 5-ից, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից, թեև զբաղեցրել էր նաև Լոռու, այնուհետ՝ Գեղարքունիքի մարզային վարչության պետերի պաշտոնները։ Նա համարվում է ոստիկանության փորձառու, բանիմաց կադրերից։

Արամ Ղազարյանին բաժին ընկավ ամենածանր ժամանակաշրջանը, երբ 44-օրյա պատերազմից հետո մեծ թվով շիրակցիներ գերեվարվեցին Խծաբերդի հատվածում։

Գերիների հարազատներն անընդմեջ բողոքի ցույցեր էին անցկացնում՝ փակելով միջպետական ճանապարհները, հավաքվելով մարզպետարանում։

Արամ Ղազարյանն աչքի ընկավ բանակցելու, մարդկանց հետ շփվելու բարձր կուլտուրայով․ որքան էլ հուզված, վրդովված լինեին բողոքավորները, նա կարողանում էր լեզու գտնել, լսել նրանց, հանդարտեցնել ։

Նրան հաջողվում էր փողոցներում անցկացվող ցանկացած բողոքի ցույց տեղափոխել առանձնասենյակ՝ բանակցությունների սեղան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031