Վրաստանում կարտոֆիլը թանկ է

«Վրաստանի սուպերմարկետներում մեկ կիլոգրամ կարտոֆիլը ամենաթանկն է հարևան երկրների համեմատ»,- ասված Numbeo առցանց տվյալների բազայի 2024 թվականի օգոստոսի վարկանիշում։

Նշենք, որ վիճակագրությունը հիմնված է 95 երկրների տվյալների վրա։ Այն ներկայացված է նվազման կարգով, որտեղ Վրաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը, հարևան Հայաստանը՝ 78-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Թուրքիան՝ 82-րդ, իսկ Ռուսաստանը՝ 88-րդ տեղը։

Ըստ Numbeo-ի, մեկ կիլոգրամ կարտոֆիլի միջին գինը Վրաստանում 0,71 դոլար է (1,89 լարի), Հայաստանում՝ 0,69 դոլար (254 դրամ), Ադրբեջանում՝ 0,62 դոլար, Թուրքիայում՝ 0,59 դոլար, Ռուսաստանում՝ 0,49 դոլար։

Նույն վարկանիշի համաձայն՝ մեկ կիլոգրամ կարտոֆիլը ամենաթանկը Հարավային Կորեայում է՝ 3,89 դոլար, իսկ ամենաէժանը՝ Պակիստանում՝ 0,34 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031