ՀՀ-ում գործող աղանդավորական շարժումներն իրենց թիրախային խումբ են ընտրել նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններին:
Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա:
Այն, ինչ դեկտեմբերի վերջին ենթադրություն էր, այսօր` հունվարի 8-ին, իրականություն դարձավ: Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր տեխնոլոգիաների ներդրման մեծագույն գիտակ է, և այդ շրջանակներում նրան հաջողվեց մեր կյանք ներդնել այնպիսի նորմուծություն, ինչպիսին բանկի աշխատակից կանանց կողմից, առանց մեքենան տեսնելու, տեխզննության իրականացումն և համապատասխան կտրոնի տրամադրումն է:
Առաջիկա չորս տարիներին կլիման փոփոխվելու է առավել դանդաղ տեմպերով, քան ենթադրվում էր սրանից առաջ:
Տեղացող ձյան և ձնամրրիկի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (փոստա)-Քոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սպանվածը Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 48-ամյա Արա Հունանյանն էր, որը ըստ տեղեկությունների, ամուսնացած էր և ուներ ընտանիք:
Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք:
Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Եղվարդ-Բուժական ավտոճանապարհները:
Դերասանը մեղադրվում է անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Այս պահին Գայանեն գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա նախկինում ամբուլատոր բուժում է ստացել սթրես կենտրոնում:
Հունվարի 2-ին, ժամը 10:30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա Սարգսյանի տնակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նոր Նորքի թաղապետարանից 168.am-ին հայտնեցին, որ ձյունը գալուն պես ամբողջ տեխնիկան դրվել է գործի, սակայն չի հաջողվել խուսափել մեքենաների կուտակումներից:
Տավուշի մարզի դատախազը, ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և մարզի թիվ 40 ու 41 ընտրատարածքներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներն ունեն ընդհանրություն. նրանք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք հայտարարագրել են անշարժ գույք, զգալի դրամական միջոցներ ու եկամուտներ, սակայն չունեն թանկարժեք գույք:
Շուրջ քառասուն տարի ոստիկանությունում աշխատելու փոխարեն, եթե խելք ունենայի էպոսագետ կդառնայի, հիմա ես էլ հարուստ կլինեի ու ամեն ինչով ապահովված…
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում քննություն է սկսվել հունվարի 3-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Գագիկ Ղ.-ն։
Այսուհետ ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա։
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցք-Ամասիա, Ալավերդի-Վանաձոր, Աշտարակ-Արտաշավան, Լուսաղբյուր-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:
Երեկ երեկոյան Մաստարա գյուղից մինչև Լանջիկ գյուղ տանող ճանապարհին բազմաթիվ ավտոմեքենաներ են մնացել ձնաբքի տակ:
Հայաստանում այսօր ամենամեծ խնդիրը կապված է հանքարդյունաբերության հետ: Մենք այս առումով դեռ լուրջ ազդեցություն չենք ունեցել, հարցը բարձրացրել ենք և՛ նախագահի մոտ, և՛ քննարկել ենք հանրային խորհրդում:
Երևանի քաղքաքապետարանը կրկին պատրաստ չէր առատ ձյանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ ՊՆ N զորամասի ավագ հրաձիգ Վահե Գասպարյանը դատապարտվել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտ ապօրինի պահելու համար:
Արման Վերմիշյանը բնապահպան ակտիվիստներին կոչ է անում շարունակել իրենց գործը, գործել տաք սրտով, բայց սառը գլխով. «Լինում են դեպքեր, երբ տաք սրտով ու տաք գլխով են աշխատում. դա հաստատ լավ բանի չի բերի»:
Կատվի վրա ամրացված են եղել պատը ծակելու համար նախատեսված գործիքներ, ինչպես նաև բջջային հեռախոս:
Պրակտիկորեն այնպիսի միջավայր է ստեղծվում, որ կա՛մ անտառապահը պետք է գողերին միանա, գողություն անի, կա՛մ պետք է ինքը գնա, դատվի:
Մարդկանց կյանքերը փրկելու այս գաղափարը առաջին անգամ ներկայացվել է Հեքըթոն (ՅԱՆ) 2012 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթում, որտեղ ներկայացել են Safe life թիմով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Աշխարհի նախկին ամենագեր մարդը կորցրել է իր քաշի 1/3-րդը: Այժմ նա նիհարել է մոտ 140 կիլոգրամով, սակայն ցանկանում է վիրահատության ենթարկվել թուլացած մաշկը հեռացնելու համար:
Օրեր առաջ 168.am-ի թղթակիցը Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկից գնել է 1 ամբողջական տուփ «Նիմոսուլ» դեղորայքը, սակայն տանելով տուն՝ պարզվել է, որ տուփը բառի բուն իմաստով դատարկ է, այսինքն՝ առանց դեղահաբերի: