Ինչքան մենք չենք լուծում հարցը, դրանով արդեն ձախողում է, դրանից ավելի մեծ ձախողում չի կարող լինել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել խնդիրները ձգձգելու մոտեցումից և փոխարենը որդեգրել հարցերի լուծմանը միտված դիվանագիտություն։ Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում Փաշինյանը նշեց, որ հայկական մտածողության մեջ դեռ պահպանվում է այն համոզմունքը, թե հարցի լուծումը երկար ժամանակով հետաձգելը հաջողություն է։

«Մեր մենթալիտետում կա որոշակի բանաձև․ եթե մեզ հաջողվեց այս կամ որևէ հարցի լուծումը ևս մի ամսով, երեք ամսով, չորս տարով, 10 տարով հետաձգել, ուրեմն դա հաջողություն է։

Մենք պետք է հասկանանք, որ եթե կա հարց, ինքը սպասում է լուծման։ Եվ ինչքան մենք չենք լուծում այդ հարցը, դրանով արդեն ձախողում է, և դրանից ավելի մեծ ձախողում չի կարող լինել»,- ընդգծեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այն գործելակերպը, երբ խնդիրները թողնվում են հերթական տոնից հետո կամ ժամանակի տարբեր փուլերով, պետք է բացառվի։

«Հետաձգեք, հետաձգեք, այս շաբաթ էլ անցնի, Նոր տարին, Սրբխեչը, Վարդավառը, Զատիկը, և մենք այս փուլերով ենք առաջ գնում։ Մենք պետք է հրաժարվենք այս գործելակերպից իսպառ»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031