
Նորքի զանգվածից իջնող ճանապարհները փակ են

Երևանի քաղքաքապետարանը կրկին պատրաստ չէր առատ ձյանը: Այսօր վաղ առավոտից փակ են Նորքի զանգվածից իջնող ճանապարհները: Քաղաքային տրանսպորտը իջնում է մինչև Նորքի 2-րդ զանգված, որտեղ վարորդները ներողություն են խնդրում ուղևորներից և հրաժարվում շարունակել ճանապարհը:
Նորքի զանգվածում և Ջրվեժում ապրող մեր թղթակիցները հայտնում են, որ առավոտյան 8:00-ից չեն կարողանում իջնել քաղաքի կենտրոն: Բոլոր ճանապարհները խցանված են, կան բազմաթիվ վթարներ, փողոցներն անմխիթար վիճակում են` ոչ աղ են ցանել, ոչ` ավազ: