Բաժիններ՝

79-ամյա տղամարդը ինքնասպանություն գործելուց առաջ երկտող է թողել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում քննություն է սկսվել հունվարի 3-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ճոճկանի գյուղապետը հայտնել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որ իր տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 79-ամյա Արամ Մոսինյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Գյուղ մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը դիակի մոտ հայտնաբերել է 16 տրամաչափի 1 փողանի ողորկափող հրացան, իսկ տան ննջասենյակում հայտնաբերվել է նամակ, որտեղ գրված է եղել. «ես ինքնասպանություն եմ գործում, քանի որ չեմ ցանկանում, որ ընտանիքիս անդամները անկողնային հիվանդ պահեն»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հայտնաբերված հրացանը ապօրինի է եղել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի և ձեռագրաբանական փորձաքննություն։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031