Բաժիններ՝

Պորտուգալիայում գրանցված անտառային հրդեհը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը

Պորտուգալիայի կենտրոնական շրջանում բռնկված անտառային հրդեհն ամենախոշորն է դարձել երկրի պատմության մեջ: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Պորտուգալիայի կառավարության Բնության և անտառների պահպանության ինստիտուտի (ICNF) տվյալները։

Քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Թելմու Ֆերեյրան գործակալությանը հայտնել է, որ Կոիմբրա, Գուարդա և Կաշտելու Բրանկու շրջանների սահմանագծում գտնվող յոթ մունիցիպալիտետներում ավելի քան 10 օր մոլեգնող հրդեհը ոչնչացրել է գրեթե 64 500 հեկտար տարածք։

ICNF-ի տվյալներով՝ սա Պորտուգալիայում երբևէ գրանցված ամենախոշոր հրդեհն է։ Այն գերազանցել է 2017 թվականի հոկտեմբերին գրանցված նախորդ ռեկորդը, երբ անտառային հրդեհը ոչնչացրել էր 53 000 հեկտար տարածք։

Այս հրդեհը, որը դժվարամատչելի տարածքում առաջացել է կայծակի մի քանի հարվածներից, օգոստոսի 25-ի դրությամբ տեղայնացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս