Երկրին չի սպառնում կտրուկ ջերմացում. բրիտանացի գիտնականներ
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական բյուրոն կանխատեսել է, որ առաջիկա չորս տարիներին կլիման փոփոխվելու է առավել դանդաղ տեմպերով, քան ենթադրվում էր սրանից առաջ:
Բրիտանացի օդերևութաբանների վերջին կանխատեսումների համաձայն, ջերմաստիճանը կարող է աճել մոլորակում, սակայն դրա փոփոխությունն իրականացվելու է ենթադրվածից 22 տոկոսով ավելի դանդաղ: Հետազոտողները կարծում են, որ բնական ցիկլերի պատճառով դանդաղելու է գլոբալ տաքացումը:
Դա վերաբերում է նաև արեգակի վրա հնարավոր փոփոխություններին և օվկիանոսային հոսանքների շարժմանը: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ գիտնականներ զգուշացնում են, որ երբ կդադարեն այդ ցիկլերը, ջերմաստիճանը վերստին կբարձրանա մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման առատության պատճառով: