
Բրազիլական բանտերից մեկում կալանել են փախուստի համար գործիքներ հասցնող կատվի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Բրազիլիայի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Ալագոաս նահանգի բանտերից մեկի աշխատակիցները կալանել են մի կատվի, որը փորձել էր բանտարկյալներին հասցնել փախուստի համար նախատեսված սարքավորում:
Կատվի վրա ամրացված են եղել պատը ծակելու համար նախատեսված գործիքներ, ինչպես նաև բջջային հեռախոս: Բանտապահներից մեկին կասկածելի է թվացել այդ կատուն, ինչից հետո նա որոշել է մոտենալ և զննել նրան: Բանտի ներկայացուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց զարմացրել է բանտարկյալների նոր մարտավարությունը, որոնք սկսել են օգտվել կենդանիների ծառայություններից:
Կատվին հանձնել են տեղի անասնաբուժական կենտրոններից մեկին: