«Նոութբուքեր» գողացողին հայտնաբերեցին
Հոկտեմբերի 16-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութներից մեկից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը, ապակյա դուռը քարով կոտրելով` նշված խանութից գողացել են «նոութբուք» համակարգիչներ, պլանշետներ, թվային ֆոտոխցիկներ` պատճառելով 6.000.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հարավ Արևմտյան Բ-2 թաղամասից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հովհաննես Խ.-ին:
Պարզվել է, որ Հովհաննես Խ.-ն հոկտեմբերի 16-ի գիշերը գողությունը կատարել է իր ազգականներ Արտակի և Գագիկի հետ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակը 1991 թ. ծնված Արտակ Կ.-ն է, որը օգոստոսի 23-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:
Նոյեմբերի 5-ին Արտակ Կ.-ն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից հայտնաբերվել Է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: